Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.06.2012| 00:34
    Մեղմիվ կհպվեն կույսերը այսօր բոլոր բոլորիս` Բալասանելու սրտերը բեկբեկ. Կնստեն նրանք մեր մահճի կողքին, Նորեն կարտածեն սեր ու գթություն:
  • «Կանայք և գինին  կործանում են իմաստությունը»

    «Կանայք և գինին կործանում են իմաստությունը»

    05.06.2012| 00:15
    «Մի՛ հարբիր» պատվիրան չկա Աստծո տասնաբանյա օրենքում, բայց Տիրոջ զգուշացնող խոսքը կա Պողոս առաքյալի միջոցով. «Հարբեցողները Աստծո արքայությունը չեն ժառանգելու»:
  • Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակին նվիրված տոնը բազմախորհուրդ է

    Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակին նվիրված տոնը բազմախորհուրդ է

    04.06.2012| 09:12
    Հունիսի 4-ին Հայ առաքելական ս. եկեղեցին տոնեց սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնը մեծ հանդիսավորությամբ նշվեց Վաղարշապատի, Սուրբ Հռիփսիմե վանքում: Պատարագի ավարտին վանքի բակում, բազում ուխտավորների ներկայությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում նահատակ սուրբ Հռիփսիմեի աջով օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    31.05.2012| 15:15
    Սիրելի Տե՛ր, Դու կրկին իմ` անարժանիս շուրջն ես հավաքում` Դավիթ հորը, Էսթերին, Էզեկիային ու Եսայային.
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    31.05.2012| 15:14
    «Լսեցե՛ք, Հակոբի՛ տան իշխան և Իսրայելի՛ տան մնացորդներ։ Դուք չէ՞, որ պիտի իմանաք իրավունքը, դուք, որ ատում եք բարին և չարիք եք որոնում, մորթազերծ եք անում նրանց և պոկում եք նրանց մարմիններն իրենց ոսկորներից։ Նրանք, որ կերան իմ ժողովրդի մարմինը, նրանց մորթը հանեցին վրաներից, նրանց ոսկորները փշրեցին, կտրատեցին նրանց մարմինները, ինչպես կտրատում են կաթսայում եփելու համար, և նրանց միսն այնպես, ինչպես պուտուկի մեջ եփելու համար»։
  • Անկեզ մորենին պիտի սնվի Աստծո կրակով

    Անկեզ մորենին պիտի սնվի Աստծո կրակով

    31.05.2012| 12:50
    Կրոնական անկեղծությունն իր խորքային և ամբողջական իմաստով հենց մարդկային կյանքի իմաստն է։ Մեզնից յուրաքանչյուրը կոչված է լինելու աստվածային կրակե աղբյուր իր կայծերով` ոգու անկեզ մորենի, որտեղից բխում են աղոթական հայեցումը, սերը, հավատը, խիղճը, գեղարվեստական մտապատկերը և բոլոր կենսական հոգևոր ակտերը։
  • Փրկե՛ք երեխաներին, կամ ինչո՞ւ են լաց լինում մանուկները

    Փրկե՛ք երեխաներին, կամ ինչո՞ւ են լաց լինում մանուկները

    31.05.2012| 12:43
    Ինչպես գիտենք, Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության համաշխարհային օրն է։ Ըստ իս, արդեն ժամանակն է նաև երեխաների փրկության օր սահմանելու։ Ինչո՞ւ։ Մանուկների առաջին «խոսքը» լացն է՝ ծննդյան իսկ պահից։ Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ դա մարդու կրելիք ապագա վշտերի, տառապանքների ու վերջում էլ մահվան սարսափն է խորհրդանշում։
  • Խոստովանության զորությունը

    Խոստովանության զորությունը

    25.05.2012| 23:51
    Ծերունի վանականը բոստանն էր փորում, որ լոլիկի մի քանի թուփ տնկի։ Նրան մոտեցավ մի այցելու և հետաքրքրվեց. -Ի՞նչ ես անում։ -Խոստովանության եմ ենթարկում սեփական բանջարանոցս,- արձագանքեց ծերունին։
  • Մաքրիր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին

    Մաքրիր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին

    25.05.2012| 23:48
    Հիսուս Քրիստոսի երկինք համբարձումից ուղիղ տասն օր հետո կատարվեց այն, ինչ Տերն էր խոստացել Իր գնալուց առաջ. «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները. և Ես պիտի աղաչեմ Հորը, և Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի Ճշմարտության Հոգին» (Հովհ., ԺԴ, 15-17):
  • Աղոթարան

    Աղոթարան

    25.05.2012| 12:37
    Տե՛ր, երկնքի ու Քո առաջ ասում եմ` կանգնելու եմ, ՈՒ Դու ինձ առաջնորդելու ես: